Այս տարի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ սկսվելու են բանակցությունները վիզային ռեժիմի մեղմացման շուրջ: Այդ մասին մայիսի 19-ին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը` ելույթ ունենալով խորհրդարանում:
Նա նկատել է, որ եվրոպական կողմը կողմը շեշտը դնում է վիզային ռեժիմի միակողմնաի մեղմացման վրա միացյալ Եվրոպայի քաղաքացիների համար` շեշտելով, որ մյուս երկրների հետ ստորագրվել են հենց նման պայմանագրեր: «Բայց այդ հանդիպումների ընթացքում ես միշտ ընդգծում եմ, որ եթե խոսքը գնում է հավասար համագործակցության մասին, ինչու պետք է քննարկվեն միակողմանի պայմանավորվածություններ, այդ դեպքում պետք է ամեն ինչ հավասար լինի»,- հավաստիացրել է Ղազինյանը եւ հավելել է, որ բանակցությունները պետք է սկսվեին դեռ 2010թ., բայց հետաձգվել են:
Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, իր հերթին նշել է, որ ԵՄ-ն բոլոր հարցերում հավասարություն է դրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ քանի որ Բաքուն պատրաստ չի եղել այդ բանակցություններին, ԵՄ-ն ավտոմատ կարգով հետաձգել է նաեւ Հայաստանի համար: Պատգամավորը նման դիրքորոշումը չարդարացված է համարել:
Արծվիկ Մինասյանը ընդգծել է, որ վիզային ռեժիմի մեղմացման համար Հայաստանը պետք է ներքին սոցիալական բարեփոխումներ իրականացնի:





























