Կանխագուշակվել է սմարթֆոնների շուկայում Huawei կորպորացիայի մահը, հաղորդում է Lenta-ն: Այս մասին հայտարարել է վերլուծաբան Մին Չի Կոն:
Կոն զեկույց է հրապարակել, որում վերլուծել է Huawei-ի համար ամերիկյան պատժամիջոցների հետեւանքները: Լավագույն դեպքում շուկայում Huawei-ի սմարթֆոնների քանակը կկրճատվի, եւ ազատ տեղերը կզբաղեցնեն նրա մրցակիցները՝ Apple, Oppo, Vivo եւ Xiaomi ընկերությունները:
Իսկ ըստ վատատեսական կանխատեսումների՝ Huawei-ն ընդհանրապես կլքի սմարթֆոնների շուկան:
Մասնագետը նաեւ նշում է, որ 2021 թվականին Huawei-ն կբախվի արտադրական ճգնաժամի հետ: Դա կապված է նրա հետ, որ Չինաստանը մեծ պահանջներ է ներկայացնում ընկերությանը: Ման Չի Կոյի կարծիքով՝ ընկերության մրցակիցներն այդքան պահանջկոտ չեն իրենց մատակարարների նկատմամբ:




























