«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի ահազանգը կեղծ էր:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները, սակրավորներն ու ՊՆ աշխատակիցները վարժեցված շների օգնությամբ որոնողական աշխատանքներ են իրականացրել եւ պարզել, որ օդանավակայանում որեւէ ռումբ չկա:

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ ԱԲրահամյանը NEWS.am-ին հայտնեց, որ օդանավակայանն արդեն վերսկսել է իր բնականոն աշխատանքը:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 15:42-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ կա տեղադրված եւ այն պետք է պայթի: Իրավապահները պարզել են այն հեռախոսահամարը, որից մոտ 30-35 տարեկան տղամարդը զանգել եւ ռումբի կեղծ ահազանգ է թողել:

Ահազանգից հետո տարհանվել էին օդանավակայանում գտնվող անձինք, եւ նրանք 2 ժամից ավելի գտնվել են դրսում` անձրեւի տակ: Միջադեպի պատճառով հետաձգվել են մի քանի չվերթներ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի