Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները շարունակվում են կանոնավոր թռիչքների վերսկսման եւ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման շուրջ: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության` մարտի 16-ի որոշմամբ սահմանվել են այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց թույլատրվում է մուտք գործել երկիր:

Մեկնաբանելով Վերին Լարսի անցակետում ՀՀ քաղաքացիների գտնվելը` ՀՀ ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, որ Վրաստանում օտարերկրացիներ մուտքի արգելքը չի չեղարկվել: Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ Միներալնիե Վոդիից, Կրասնոդարից, Ռոստովից յուրաքանչյուր շաբաթ թռիչքներ են իրականացվում դեպի Երեւան, եւ քաղաքացիներին առաջարկեց է օգտվել օդային ճանապարհից: Տրանսպորտային միջոցները կարելի է հասցնել հանրապետություն համապատասխան ծառայությունների միջոցով, նշեց Նաղդալյանը: