Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիեւը հանդիպում է ունեցել Ադրբեջանում աշխատանքային այցով գտնվող ՌԴ պաշտպանության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, կողմերը քննարկել են երկկող համագործակցությունը ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում՝ ընդգծելով հետագա ամրապնդման կարեւորությունը:

Վատագույն ավանդույթները շարունակվում են. այս անգամ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն աղավաղել է ռուս պաշտոնյայի հայտարարությունը, որի իսկությունը ստուգելը դժվար է. «Անդրադառնալով ռազմաքաղաքական իրավիճակին՝ Վելիեւը նշել է, որ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է տարածաշրջանի կայունության համար լուրջ սպառնալիք: Կարեւոր է կարգավորել հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»: Խոսքը, մասնավորապես, «հայ-ադրբեջանական», ինչպես նաեւ «հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում կարգավորելու» անհրաժեշտության ձեւակերպումների մասին է: Նման ոչ դիվանագիտական պնդում ռուս փոխնախարարը չէր կարող իրեն թույլ տալ: 

Ադրբեջանական կողմի համար, իհարկե, նորմալ է հայտարարությունների ձեւն ու իմաստը աղավաղելը: Բոլորովին վերջերս նման քաղաքականության զոհ էր դարձել Սերբիայի նախագահը: