AnTuTu չինական բենչմարկը սմարթֆոնների արտադրողունակության վարկանիշ է կազմել: Մինչեւ 1499 յուան արժողությամբ մատչելի սարքերի կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրել է Xiaomi Redmi Note 8 Pro-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս սմարթֆոնի վրա տեղադրված MediaTek Helio G90T պրոցեսորի ատրադրողականությունը բավարար է ժամանակակից 3D խաղերի մեծ մասի համար, ընդգծել են վարկանիշի հեղինակները: Նրանք նաեւ նշել են սարքի 64 մեգապիքսել տեսախցիկը, ինչը հազվադեպ է այս գների միջակայքում գտնվող սարքի համար:
Վարկանիշում ներառված են նաև Redmi 9, Redmi K30 5G, Honor 9X, Redmi K30i 5G, Redmi 10X 5G, Honor Play 4T Pro, Redmi K30 եւ Vivo Y5s սմարթֆոնները:





























