Ընկերության աուդիոհամակարգերի համար պատասխանատու Facebook Reality Labs Research թիմը բացահայտել է գործառույթների նախատիպերը, որոնք մշակվում են ապագա AR եւ VR սարքերի համար: Ըստ The Verge-ի՝ ինժեներները կենտրոնացել են վիրտուալ աուդիոհամակարգի վրա, որը չի տարբերվում իրական առարկաների ձայներից, եւ «գերլսողության» մշակման վրա՝ շրջապատող աղմուկը ճնշելու համար:
«Պատկերացրեք, որ խոսում եք հեռախոսով եւ մոռացել եք, որ ձեզ բաժանում է տարածությունը: Հենց այս տեխնոլոգիան ենք մենք այժմ մշակում»,- ասում է գլխավոր ինժեներ Ֆիլիպ Ռոբինսոնը, հաղորդում է HighTech + -ը:
Մասնագետների կարծիքով՝ վիրտուալ եւ լրացված իրականության հնարավորությունները աստիճանաբար մոտենում են «սոցիալական ներկայության» իրականացմանը, երբ մարդը կարող է արագ եւ արդյունավետ տեղափոխվել դպրոց կամ աշխատանքի` տանը մնալով: Սակայն ժամանակակի ընթացքում տեխնոլոգիաները թույլ չեն տալիս լիովին ընկղմվել վիրտուալ աշխարհի մեջ՝ ոչ բավարար որակի եւ իրատեսական ձայնի պատճառով: Համակարգի վերաբերյալ շատ տեխնիկական մանրամասներ չկան, որոնք կլուծեն այս խնդիրը, բայց Facebook-ի ներկայացուցիչները ասում են, որ իրենք արդեն մի քանի աշխատանքային նախատիպեր ունեն:
FBL Research-ը աշխատում է AR-ակնոցի լրացումների վրա, որը միաժամանակ հիշեցնում է աղմուկի ճնշման ժամանակակից ակտիվ համակարգերը եւ առաջադեմ լսողական սարքերը, բայց արհեստական բանականության վրա հիմնված ավելի շատ գործառուիյթներով: Օրինակ, աղմկոտ սրճարանում խոսելու ժամանակ սարքի խոսափողները բոլոր ավելորդ ձայները, ինչպիսիք են կողմնակի զրույցները եւ ամանեղենի ձայնը, կհաշվարկեն, ապա կստեղծեն նույն ամպլիտուդով ձայնային ալիք, սակայն բուն ձայնի հայելային փուլով, իսկ զրուցակցի ձայնը կավելանա, եւ որակը կբարելավվի՝ ծրագրային ապահովման շնորհիվ։ Այնուամենայնիվ, ինժեներները խոստովանում են, որ այս տեխնոլոգիան բավարար չի լինի բարձրախոսների միջոցով եկող իրական հնչյունները նմանակելու համար:
Թիմը առանձնացնում է երկու հիմնական խնդիր, որոնք անհրաժեշտ են այդ նպատակին հասնելու համար՝ շրջապատի ձայնային բնութագրերի ընկալում եւ հազվագյուտ միջոցի ընկալում, որն օգտագործում է ունկնդիրը ֆիզիոլոգիայի հիման վրա։ Պարզ ասած՝ AR-ակնոցը դեռ պետք է սովորի օգտագործել ներկառուցված հաղորդիչներն ու տեսախցիկները` արհեստական բանականության օգնությամբ սենյակի երկրաչափությունը վերլուծելու համար, այնուհետեւ որոշակի եղենակով արտաբերի վիրտուալ տեղեկատվությունը, որպեսզի օգտագործողը « զգա» ձայնի իրատեսական աղբյուրը:





























