Օրենքի նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ոչ միայն ստուգումների, այլեւ հարկային հսկողական այլ աշխատանքների ընթացքում հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ օրինագծում ավելացել է նույն արարքների համար ոչ միայն տուգանքը, այլ նաեւ նախազգուշացումը պատասխանատվության միջոց սահմանելը: «Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-ինչ հանգամանքներով խոչընդոտող հանգամանքները վերանում են եւ տուգանքի նշանակումը դառնում է ոչ նպատակահարմար»,-հավելեց նա:
Արդյունքում հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց տվյալ օրինագծին:





























