Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը բացառել է ԱՄՆ-ի հետ բանակցություններն այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել օգել Թեհրանին եւ Վաշինգտոնին բանակցություններ անցկացնելու հարցում, հաղորդում է Tasnim-ը:

«Մենք չենք կասկածում մեր ռուս գործընկերների մտադրան մեջ, մենք կասկածում ենք ԱՄՆ-ի մտադրության մեջ: ԱՄՆ-ի հանդեպ մեր քաղաքականությունը չի փոխվել»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն:

«Մենք կարծում ենք, որ ավելի լավ է բարձրացնել տարաձայնություններն ու ստանալ հարցերի ուղիղ պատասխանները»,-ավել վաղ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: