Եթե բերդ համայնքը խոշորացված չլիներ, Մովսեսի ասֆալտապատմանը այդ չափով մասնակցություն չէր կարող ունենալ, ավելի կդժվարանար գործը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Տավուշի մարզի Մովսես համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործին մասնակից են նաև ռուսաստանաբնակ հայ գործարարները:
«Հայաստանը մի թաղի չափ երկիր է, մեկիս տունը մի քիչ էս կողմ է, մյուսինը՝ էն կողմ, ոչ մի տարբերություն չկա: Մենք պետք է այստեղ ապրենք ու այդ ապրելը չպետք է լինի լոյա գնալ, պետք է լինի զարգացում: Ես մնում եմ այն կարծիքին, որ այդ խնդիրների լուծումը մեր մտքի մեջ է:
Հայաստանում շատ հաճախ պետության պարտավորությունների վերաբերյալ աղճատված պատկերացում կա: Մարդ կա պատկերացնում է, որ պետությունը պետք է իր հացը տա, ջուրը տա, կոշիկը պետք է առնի, շորը պետք է առնի: Այդպես չի, պետությունը պետք է ենթակառուցվածք ստեղծի, իսկ ենթակառուցվածքը ճանապարհն է, օրինականությունն է, հավասար հնարավորությունն է»,-ասաց Փաշինյանը:
Գյուղացիներից մեկը խնդրեց, որ ասֆալտապատվի նաեւ դեպի գերեզմաններ եւ դեպի Ադրբեջան 700 եւ 800 մետր ճանապարհները, ինչին Փաշինյանն արձագանքեց, որ հերթով բոլոր ճանապարհներն էլ կառուցելու են, միաժամանակ կոչ արեց խանութներում ՀԴՄ պահանջել:











