«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` մայիսի 20-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն է, ինչը վկայում է այն մասին, որ փոխարժեքի հետ կապված շուկայում իրարարմերժ սպասումներ են ձեւավորվել:
Մասնավորապես` դոլարի առաջարկն այսօր բորսայում կատարվել է 376 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի փոխարժեքը կազմել է 374.55 դրամ: Իսկ սա նշանակում է, որ դոլարն այնուամենայնի հակված է արժեւորման:
Կանխիկ արտարժույթի շուկայում ավելացել է այն բանկերի թիվը, որոնք դոլարի առքի փոխարժեք են սահմանել 374 դրամը: Ամենայն հավանականությամբ` դոլարի առուվաճառքը հանգստյան օրերին կիրականացվի 374-77 դրամի սահմաններում:



























