Չինական Huawei հեռահաղորդակցական ընկերությունը ներկայացրել է սեփական Harmony 2.0 օպերացիոն համակարգի նորացված տարբերակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սպառողական հատվածի գործադիր տնօրեն Յու Չենդոնգը (հայտնի է նաեւ որպես Ռիչարդ Յու) հինգշաբթի օրը հայտնել է, որ հաջորդ տարի ընկերությունը նախատեսում է թողարկել սմարթֆոն, որն աշխատում է նորացված օպերացիոն համակարգով:
«Հաջորդ տարի Huawei-ն մտադիր է սմարթֆոն թողարկել Harmony 2.0 օպերացիոն համակարգի հիման վրա»,- ասել է նա հինգշաբթի օրը Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում կայացած շնորհանդեսի ժամանակ:





























