ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը մերժել է ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու ռեփեր Քանյե Ուեսթի դիմումը, հաղորդում է Associated Press-ը:

Որոշումը կբողոքարկվի Վիսկոնսինի Գերագույն դատարանում:

Ուեսթը նման դիմումներ է ներկայացրել ավելի քան 10 նահանգներում՝ Արկանզաս, Կոլորադո, Այդահո, Այովա, Մինեսոտա, Օկլահոմա, Յուտա, Թենեսի, Կենտուկի, Լուիզիանա, Վերմոնտ՞

Վիսկոնսինը թվով 9-րդ նահանգն է, որը մերժել է Քանյեի դիմումը: