Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Մոհամեդ բեն Զայիդի արհեստական ինտելեկտի համալսարանը (ԱՄԷ) եւ Իսրայելի` Վեյցմանի անվան Բազմապրոֆիլային գիտա​​հետազոտական ​​ինստիտուտը համաձայնագիր են ստորագրել արհեստական ​​ինտելեկտի մշակման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով WAM-ը:

Հաղորդվում է, որ Էմիրությունների եւ Իսրայելի ակադեմիական ինստիտուտները «համագործակցության հուշագիր են ստորագրել մի շարք ոլորտներում` արհեստական ​​բանականության մշակման եւ օգտագործման նպատակներով»: Համաձայնությունների շրջանակներում ուսանողների փոխանակման ծրագրեր, գիտական ​​կոնֆերանսներ եւ սեմինարներ, հետազոտական ​​խմբերի միջեւ փոխանակման տարբեր ձեւեր են նախատեսվում, ինչպես նաեւ` հաշվիչ կենտրոնների ռեսուրսների համատեղ օգտագործում:

Բացի այդ, հուշագրում նշվում է արհեստական ​​բանականության համատեղ վիրտուալ ինստիտուտի ստեղծման մասին:

Այս համաձայնագիրը առաջին գործնական համաձայնությունն է Էմիրությունների եւ Իսրայելի գիտական ​​հաստատությունների միջեւ` երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարումից հետո: