Լիբիայի արեւելքում գեներալ Խալիֆա Խաֆթարի ընդդիմադիր կառավարությունը հրաժարական է տվել Բենգազիում ցույցերից հետո, որոնք բռնկվել են բնակարանային պայմանների վատացման եւ կոռուպցիայի պատճառով, հաղորդում է BBC-ը:

Որոշմանը պետք է հավանություն տա Թոբրուկում խորհրդարանը:

Հանգստյան օրերին ցուցարարները հրկիզել են կառավարության շտաբի շենքը:

Բացի այդ, բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ Խաֆթարի անվտանգության ուժերի միջեւ:

Խաֆթարի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իր վարչակազմն աջակցում է խաղաղ ցուցարարներին, սակայն թույլ չի տա ահաբեկիչներին եւ Մուսուլման եղբայրներին հարձակում գործել իրենց վրա: