Իշխան Զաքարյանը եւ գործին առնչվող այլ անձինք ԱԱԾ են հրավիրվել տվյալ հողատարածքների ձեռք բերման օրինականությունը ստուգելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ-ից։
«Այո։ Տվյալ հողատարածքների ձեռք բերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ են հրավիրվել Իշխան Զաքարյանը եւ գործին առնչվող այլ անձինք։ Այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Ըստ Անհրաժեշտության արդյունքների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ԱԱԾ-ից։
Նշենք, որ մամուլում լուրեր էր շրջանառվում այն մասին, որ Իշխան Զաքարյանին, իր որդուն եւ եղբորը բերման են ենթարկել ԱԱԾ։ Ըստ hraparak.am-ի՝ Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու խնդրով էին նրանք բերման ենթարկվել։
NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբանը նշել էր, որ Զաքարյանին բերման չեն ենթարկել, այլ հրավիրել են՝ բացատրություն տալու։
- Իշխան Զաքարյանը բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել է. նա պետք է բացատրություն տար. փաստաբան
- Բերման են ենթարկել Իշխան Զաքարյանին, որդուն եւ եղբորը. Hraparak.am


























