Բելառուսում տեղի ունեցողն անհրաժեշտ է քննարկել ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սա մեզ համար դաս է, ոչ միայն Բելառուսի եւ Ռուսաստանի համար, այլեւ մեր հետխորհրդային հանրապետությունների։ Մենք այս մասին դեռ կխոսենք ԵՏՄ հանդիպմանը, առաջին հերթին՝ ՀԱՊԿ, դե նաեւ ԱՊՀ-ի շրջանակում խոսելու բան կա»,- ասել է նա։
Լուկաշենկոն, խոսելով հանրապետության իրավիճակին օտարերկրյա միջամտության մասին, ասել է, որ եթե արտասահմանում, որեւէ մեկը ցանկանում է «ձեռքերը քորել», ապա Մինսկը կարող է «քորել»։ «Դե ցուցադրեցինք մեր վճռականությունը, ինչ կլինի եթե բելառուսական սահմաններից անդին որեւէ մեկը ցանկանա ձեռքերը քորել, մենք կարող ենք ցանկացած պահի քորել։ Եվ ինձ համար անչափ հաճելի է, ես ձեզ դրա համար անչափ շնորհակալ եմ, դուք ցուցադրեցիք, որ բելառուսական սահմանները Միութենական պետության սահմաններ են»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Բելառուսը «պետք է ավելի սերտ կապով կապվի իր ավագ եղբոր հետ եւ բոլոր հարցերով համագործակցի»։ Նա նշել է, որ այս իրադարձությունները շատ լուրջ դաս էին, որին թե՛ Մոսկվան, թե՛ Մինսկը դիմացան։





























