Facebook Inc.ին 5-10 տարի կպահանջվի լրացուցիչ իրականության (AR) «իսկական» ակնոց շուկա հանելու համար, Reuters-ին ասել է Facebook Reality Labs Research-ի ղեկավար Մայքլ Աբրաշը:
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը հայտարարել է Ray-Ban EssilorLuxottica արտադրողի հետ համագործակցության մասին՝ 2021թ․ «խելացի ակնոց» թողարկելու համար:
Ընկերությունը նաեւ հայտնել է Project Aria հետազոտական նախագծի մասին՝ տվյալների հավաքագրման համար, որոնք կօգնեն ապագայում ավելի կատարելագործված ակնոցների ստեղծմանը:
Մայքլ Աբրաշը նշել է, որ արտացոլման եւ ձայնի լիարժեք ինտերակտիվ հնարավորությունները դեռեւս հնարավոր չէ խցկել թեթեւ սարքերի մեջ, ինչպիսիք են ակնոցները: «Մինչ այս ակնոցները դեռ շատ տարիներ կան»,- ասել է Աբրաշը: «Սա 2021 թվականը չէ: Ես խոսում եմ ապագայի մասին»:
Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ 2021թ․ առաջին արտադրանքը չի ունենա էկրան, այն կաշխատի բջջային հեռախոսի հետ եւ կհիմնվի նրա վրա:
Արդյունաբերության մեջ շատերը կարծում են, որ ակնոցներն ի վերջո ամբողջությամբ կփոխարինեն բջջային հեռախոսների գործառույթներին, ինչի արդյունքում դրանց ստեղծումը կատաղի մարտերի առարկա կդառնա այնպիսի տեխնոլոգիական հսկաների շրջանում, ինչպիսիք են Apple-ը, Amazon-ը եւ Google Alphabet-ը:
Աբրաշը նշել է, որ «խելացի ակնոցը» տեսանելի ապագայում պետք է ապավինի հեռախոսների նման սարքերին՝ այն սահմանափակումների պատճառով, ինչպիսիք են մարտկոցի ծառայության ժամկետը եւ վերամշակման ընթացքում առաջացած ջերմությունը: Բայց «իսկական AR ակնոցի հայտնվելու դեպքում մյուս սարքերը կդառնան «ակնոցի աքսեսուար»,- կարծում է նա։





























