Ցանկացած մարդու ուղեղի ծավալը ժամանակի ընթացքում նվազում է, բայց նրանք, ում կյանքը փոխել է կրոնը, հիպոկամպը (գլխուղեղի եզրաշերտի հատվածը) չորանում է ավելի արագ: Հիպոկամպի ձեւախեղումը տեղի է ունենում նաեւ դեպրեսիայի եւ Ալցգեյմերի հիվանդության դեպքում:
Դյուկի համալսարանի հետազոտողները հետազոտել են 58-ից 84 տարեկան 268 մարդու, որոնք պատկանել են այս կամ այն կրոնական համայնքին եւ կրոնական փորձին: Ապա փոփոխությունները ստուգվել են 2-ից 8 տարվա ընթացքում: Պարզվել է, որ անկախ կրոնական պատկանելությունից, նրանք, ովքեր իրենց ի վերուստ ծնված չեն համարում, տարիքի հետ հիպոկամպի ավելի քիչ ձեւախեղում են ունենում, քան` հավատացյալները: Տարիքը, կրթությունը, սոցիալական վիճակը, դեպրեսիան, գլխուղեղի նախնական չափը նույնպիսի ազդեցություն չեն ունենում, ինչպես կրոնը:




























