Հայաստանի բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության շեմից այն կողմ: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Նրա խոսքով, մայրաքաղաքի բնակչության 80 տոկոսը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, բնակչության մեծ մասի համար մսամթերքը դելիկատես է:

«Բայց մարդիկ ավելի հիասթափվում են ոչ թե վատ ապրելուց, այլ նրանից, որ աճող աղքատությանը զուգահեռ աճում է իշխանավորների ունեցվածքը` պետական սեփականության թալանի հաշվին»,- վստահ է պատգամավորը:

Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ դաշնակցական Լիլիթ Գալստյանը, ով շեշտը դրել է խորացող սոցիալական ճգնաժամի վրա, երբ կառավարությունը թաղվել է կոռուպցիայի մեջ: