Իրանի կառավարությունը բողոք է հայտնել ռեժիսոր Լարս ֆոն Թրիերին վտարելու մասին Կաննի կինոփառատոնի որոշման դեմ:

Իրանի մշակույթի նախարար Ջավադ Շամակդարին փառատոնի նախագահ Ժիլ Ժակոբին գրած նամակում նշվում է, որ Կանը արարտավորել է իր պատմությունը, եւ խոսքի ազատությունը վերածել է «անիմաստ կարգախոսի», գրում է  Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ Կաննում դանիացի ռեժիսորին անցականալի անձ էին համարել այն բանից հետո, երբ նա հայտնել էր Հիտլերի նկատմամբ իր համակրանքի մասին: Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել իր արտահայտությունների համար:

Նշենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Եվորպային բազմիցս է շոկի ենթարկել Հոլոքսոտը մերժող հայտարարություններով: