YouTube առցանց տեսահոսթինգի օգտատերերը հայտնում են ծառայության աշխատանքում խափանման մասին։ Այս մասին նշված է Downdetector պորտալի տվյալներում, որը հետեւում է հանրահայտ համացանցային ռեսուրսների աշխատանքին։

Խափանումը տեղի է ունեցել չորեքշաբթի Երեւանի ժամանակով 08։30-ին։ Ծառայության օգտատերերն ավելի հաճախ գանգատվում են տեսանյութեր դիտելիս առաջացող խնդիրներից (80 տոկոսը), խափանման մասին տեղեկացրածներից 14 տոկոսի մոտ չի աշխատում YouTube կայքը։ Օգտատերերի եւս 5 տոկոսը հայտնել է տեսածառայության ակաունտ մուտք գործելու դժվարության մասին։

Ծառայության աշխատանքում խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Թուրքիայում եւ Ճապոնիայում։