Ավստրալական Institute for Economics and Peace կազմակերպությունը կազմել է ամենամյա Global Peace Index-ը` աշխարհի 153 երկրներում քաղաքացիների խաղաղ եւ հանգիստ կյանքի վարկանիշը:
Հայաստանն այդ վարկանիշում 109-րդն է, հարեւան Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան` համապատասխանաբար 122, 134 եւ 127-րդ տեղերում: Ռուսաստանը 147-րդն է, Իրանը` 119-րդը:
Կենտրոնական եւ Արեւելյան երկրների ցանկում Հայաստանը 22-րդն է, Ադրբեջանը` 26-րդը, Վրաստանը` 28-րդը:
Ամենախաղաղ երկիրը ճանաչվել է Իսլանդիան:




























