ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե ՌԴ-ն մոտ ժամանակում Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցման հույս ունի։
«Մարդիկ են զոհվում, երկու կողմից մեծ կորուստներ կան, եւ մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակում այս հակամարտությունը դադարելու է։ Բայց դրա վերջնական պարպումը, ըստ ամենայնի, դեռ շատ հեռու է»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։





























