Sony Ericsson-ի կայքից գողացել են օգտագործողների անունները, էլեկտրոնային հասցեներն ու գաղտնագրերը, սակայն քրեդիտ-քարտերի տվյալները չարագործներին բաժին չի հասել: Կանադական կայքի սերվերը դադարեցրել է աշխատանքը, հարձակման ֆինանսական կորուստն առայժմ չի հաղորդվում, հաղորդում է «INFOX.ru»-ն` վկայակոչելով Assosiated Press-ը:

Նշենք, որ մարտին Sony-ն արդեն ենթարկվել է հաքերային հարձակման, որի արդյունքում գողացել էին  PlayStation Network եւ Sony Online Entertainment ցանցերի 100 մլն օգտագործողների տվյալները:

Մայիսի 21-ին հերթական հարձակման արդյունքում տուժել էր So-net պրովայդերը: