Հարգելի ՛ հայրենակիցներ. իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությոյունյանը։

Նա, մասնավորապես, հավելել է. «Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ:

Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»

Հարգելի ՛ հայրենակիցներ Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Понедельник, 12 октября 2020 г.