«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` մայիսի 26-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377.02 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրը միջին փոխարժեքը 377 էր:

Առաջին հայացքից` փոխարժեքի փոփոխությունն աննշան է, սակայն իրականում միայն պատահականորեն դոլարի զգալի արժեւորումը չի ֆիքսվել:

Առեւտրային նստաշրջանի ընթացքում այսօր տեղի է ունեցել 43 գործարք` 6.15 մլն դոլար ընդհանուր ծավալով: Գործարքները հիմնականում կայացել են 1 դոլար/377 դրամ փոխարժեքով, սակայն բորսայի փակումից առաջ դոլարի պահանջարկը կտրուկ աճել է: Դրա հետեւանքով վերջին գործարքում դոլարն արդեն վաճառվել է 378-ով: Միայն բորսայի փակման պատճառով դոլարի միջին փոխարժեքը պարզապես չի հասցրել բարձրանալ:

Սակայն կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի արժեւորման միտումներն ակնհայտ են: Կանխիկ դոլարը գնվում է ընդհուպ 377 դրամով, իսկ վաճառքը սկսում է 379 դրամից: