Շաբաթ երեկոյան Լիբիային աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ այս շաբաթ կկայանա համատեղ ռազմական հանձնաժողովի հանդիպումը Լիբիայում երկու հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Daily Sabah-ը:
Բանակցությունները կկայանան նոյեմբերի 2-4-ը, եւ կլինեն հայրենիքի տարածքում ընդդիմադիրների առաջին հանդիպման շրջանակում:
«Մասնակիցները կքննարկեն հրադադարի համաձայնության հարցերը»,-նշում է ՄԱԿ-ը՝ հղում անելով Ժնեւում հոկտեմբերի 23-ին ստորագրված համաձայնությանը:
Բանակցությունները կանցկացվեն Հադամես օազիսում, որը տեղակայված է Տրիպոլիից 465 կմ հարավ-արեւմուտքում՝ Ալժիրի եւ Թունիսի հետ սահմանին: Բանակցություններին կմասնակցի նաեւ Լիբիային աջակցության ՄԱԿ-ի առաքելության գործող ներկայացուցիչ Ստեդանի Ուիլյամսը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ Լիբիայի տարածքում տեղի են ունենում բախումներ գեներալ Խալիֆա Խաֆթարի զինված կողմնակիցների եւ Տրիպոլիում Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ միջազգայնորեն ճանաչված կառավարության միջեւ:





























