Արցախցի կանանց եւ երեխաների բողոքի ակցիան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց ժամանակավորապես դադարեցվեց. ակցիայի մասնակիցները կհանգստանան ու նորից ակցիա կիրականացնեն։

Նրանք դեսպանատան դիմաց վանկարկում էին՝ «Ճանաչում», երգում՝ հայրենասիրական երգեր։

«Հասկացանք, որ Արցախը ճանաչված չէ ու մեզ չեն ուզում նկատել, բայց ի՞նչ է, Ավստրալիայի անտառներն ավելի կարեւո՞ր էին, քան Արցախի անտառները։ Այնտեղ ապրող կենդանիներն ավելի կարեւո՞ր են։ Մարդիկ այդ անտառներում են ապաստան գտել։ Նրանք այդ բոլորը տեսնում են մեզնից լավ։ Երբ զանգվածային ոչնչացման զենք է կիրառվում, նրանք լռում են։ Ձեր անմիջական թույլտվությամբ է այդ զանգվածային ոչնչացման զենքերը Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Մեր անտառներն ամբողջ գիշեր վառվում են։ Մեր ազգը չպետք է ոչնչացվի։ Մենք թռչունի պես ամեն անգամ մոխիրներից վեր ենք առնում եւ ապացուցում, որ կանք ու կլինենք»,- ասացին ակցիայի մասնակիցները։