Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում պետք է չեզոք դիրքորոշում պահպանի, ինչպես պահանջում է Մինսկի խմբի համանախագահներին տված ԵԱՀԿ մանդատը։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին՝ մենք Հայաստանի վրա չենք հարձակվել։ Երկրորդ՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է եւ պետք է չեզոք դիրքորոշում պահպանի, ինչպես եւ բոլոր համանախագահները՝ ԵԱՀԿ-ի տված մանդատի համաձայն»,- նշել է Ալիեւը։





























