Հաքերները կոտրել են iOS օպերացիոն համակարգի 14.2 համարով նոր տարբերակը, որը թողարկվել էր մոտ մեկ շաբաթ առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ նրանց` սոֆթը, որը թույլ է տալիս մուտք գործել համակարգի ֆայլեր, լիովին համատեղելի է A10 եւ A10X չիպերի վրա հիմնված սմարթֆոնների հետ, որոնք թվում են iPhone 7-ը եւ iPhone 7 Plus-ը: Բացի այդ, սահմանափակ աջակցություն կստանան iPhone 8-ը, 8 Plus-ը եւ iPhone X-ը:

Հաքերները նշում են, որ սոֆթի նոր տարբերակում սխալներ են շտկվել` կապված սարքի կախվելու, վերականգնման ռեժիմի եւ համակարգի գրաֆիկական ինտերֆեյսի սխալ ցուցադրման հետ:

Apple-ն iOS 14.2-ի բետա տարբերակը գործարկել է համակարգի հիմնական թարմացման պրեզենտացիայից երկու շաբաթ անց: Նոր ՕՀ-ն նվագարկման նոր վիջեթ եւ ժամացույցի պատկերակ է ստացել: Բացի այդ, ընդլայնվել է «Խոշորացույց» հավելվածի նոր ֆունկցիոնալը, իսկ էմոձիների հավաքածուն համալրվել է նոր սմայլիկներով: