Հայաստանի եւ Իրանի միջեւ 800-900 մեգավատ լարման էլեկտրահաղորդակցության երրորդ գծի շինարարությունը կսկսվի մոտակա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին  հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն։

Հայաստանցի գործընկերոջ՝ Արմեն Մովսիսյանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նամջուն ասել է, որ նախագիծը գնահատվում է 110 մլն դոլար, հաղորդում է Tehran Times-ը։

Նշենք, որ Թեհրանում այսօր անցկացվում է հայ-իրանական միջկառավարական  համատեղ 10-րդ նիստը։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի էներգետիկայի նախարարությունից, նիստի ընթացքում կքննարկվեն էներգետիկայի, տրոնսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտների առնչվող հարցեր։

Նախորդ նիստն անցկացվել էր 2010 թվականի հունվարի 27-ին Երեւանում։