Ռուս խաղաղապահների տեղափոխող 11-րդ եւ 12-րդ ինքնաթիռներն են ուղեւորվել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Ռուս խաղաղապահների տեղափոխող Իլ-76 11-րդ եւ 12-րդ ինքնաթիռները ուղեւորվել են Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ զորամիավորման անձնակազմն է, նյութական միջոցներ եւ զրահամեքենաներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:





























