Microsoft ընկերությունն առանց օգտատերերի համաձայնության կթարմացնի ОС Windows 10 հնացած տարբերակը, հաղորդում է  Windowslatest-ը:

Խոսքը 1903 կոդային համարով Windows 10-ի մասին է, որը թողարկվել է 2019-ին: Այժմ դրա վրա աշխատում է այդ օպերացիոն համակարգով համակարգիչների մինչեւ 20 տոկոսը: 

Microsoft-ում որոշել են ավտոմատ կերպով թարմացնել համակարգիչները մինչեւ 1909 տարբերակը: Ափդեյթից չի հաջողվի խուսափել Windows 10 Home-ի օգտատերերին, իսկ ահա Pro-տարբերակները կարելի է պարզապես անջատել: