Ռուս խաղաղապահներով եվս երեք ինքնաթիռ է Ուլյանովսկից թռել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն:
«2020-ի նոյեմբերի 11-ին Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից ռուս խաղաղապահներով երեք «Իլ-76» ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է մեկնել` Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում խաղաղապահ օպերացիային մասնակցության համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Ինքնաթիռներում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումների անձնակազմը, նյութական միջոցներ, ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա:
ՌԴ խաղաղապահ առաքելության կազում Ղարաբաղում տեղակայվում է 1960 զինծառայող, 90 զրահափոխադիչ, 380 միավոր տեխնիկա: Օպերացիայի վերահսկման համար Ստեփանակերտի տարածքում տեղակայված կլինի Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարությունը:




























