Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ներառված են խաղաղապահների կազմում, որն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղ, հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության տնօրինության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խաղաղապահ օպերացիայի իրականցման տարածքում խնդիրները կկատարեն նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք խաղաղապահ զորախմբի մաս են կազմում: Նրանք պարեկություն կիրակացնեն կողմերի շփման գծի երկայնքով, կուղեկցեն ավտոշարասյուններն ու բեռները»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասաց Ռուդսկոյը:
«Օպերացիայի կառավարման համար խաղաղապահ ուժերի հրամանատարություն է ստեղծվել, որը զինված բախումներում զորքերի ղեկավարման մեծ փորձ ունեցող սպաներ է ներառում»,- հավելել է նա:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 10-ի առավոտյան սկսվեց Ռուսաստանի խաղաղապահ ուժերի` Ուլյանովսկից Հայաստան տեղափոխումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 եւ Ան-124 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով:




























