Ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի չի ունենա ժամը 20։00-ին, որովհետև նախ պետք է ԱԺ խորհրդի նիստ լինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։

ԱԺ-Կանոնակարգ Սահմանադրական օրենքի համաձայն՝  ԱԺ խորհուրդը պետք է հաստատի նիստերի օրակարգերի նախագծերը։

Խորհուրդը կազմված է  Ազգային ժողովի նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: