Վրաստանի իշխանություններն առաջին անգամ անդրադարձել են Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի մահվան լուրին:

Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, թե նրա մահից հետո իրավիճակն Աբխազիայում զգալիորեն չի փոխվի:

«Այն պայմաններում, երբ Աբխազիայի տարածքը դեռ օկուպացված է, իրավիճակը վերահսկում են օկուպացիոն ուժերը, շատ բարդ է կանխատեսումներ անել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա:

Կալանդաձեն նշել է, թե Վրաստանի իշխանություններն օրինական չեն համարում Աբխազիայի նախագահի ընտրությունները, որ պետք է անցկացվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում:

Բաղապշը մահացել է մայիսի 29-ին, Մոսկվայում: