Ես իրավունք չունեմ մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնագրին: Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դա պարզապես հիմարություն կլիներ իմ կողմից: Ես կարող եմ միայն հարգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական իմաստությունը, ովքեր ՌԴ նախագահի ջանքերի շնորհիվ համատեղ հայտարարություն ստորագրեցին եւ դադարեցրեցին ռազմական գործողությունները»,-ասել է նա: