ՆԱՏՕ-ի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի հարաբերությունները զգալի զարգացել են Սառը պատերազմից հետո: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն լրագրողների հետ հանդիպմանը:

Դեսպանը հիշեցրել է, որ դաշինքը զարգացնում է հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, միեւնույն ժամանակ շարունակում է լրացուցիչ մեխանիզմներ մշակել հարաբերությունների զարգացման համար: Զուգահեռ ընթանում է հարաբերությունների երկկողմ խորացման գործընթաց: Մասնավորապես Հայաստանն ու ՆԱՏՕ-ն արդեն իրականացրել են Անհատական գործընկերության ծրագրի մի քանի փուլեր:

Դեսպանը նկատել է, որ Դաշինքը միայն ռազմական կազմակերպություն չէ, ուստի համագործակցությունն ընթանում է տարբեր ոլորտներում: