Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։
Դատարանի բակում մեծ թվով մարդիկ են հավաքվել, ովքեր բողոքում են այս գործով Վանեցյանի և մյուսների ձերբակալման դեմ։ Դատարանի բակում է նաև Վանեցյանի կինը` Նոնա Վանեցյանը, փոքրիկ դստեր, 2 որդիների հետ։
ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։ Վանեցյանի պաշտպանական թիմը կատարվածը համարում է քաղաքական հետապնդում, գործը՝ շինծու։











