Ռուս խաղաղապահներն ապահովել են ինը դիտակետ Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության հարավային եւ հյուսիսային գոտիներում: Նաեւ տեղակայված են յոթ ժամանակավոր դիրքեր Լաչինի միջանցքում, ասվում է կիրակի Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հրապարակած հայտարարությունում:
«2020 թվականի նոյեմբերի 10-ին խաղաղապահ կոնտինգենտի մուտքը կազմակերպելու նպատակով տեղակայված է յոթ ժամանակավոր դիտակետ Լաչինի միջանցքում: Երեկ մոտոհրաձգային 15-րդ բրիգադի ստորաբաժանումներն ավարտել են տեղակայել դիտակետեր պատասխանատվության ներքո գտնվող «Հյուսիս» գոտում: Ներկայում հրադադարի ռեժիմի պահպանումն իրականացվում է խաղաղապահ ստորաբաժանումներում ինը դիտակետերում պատասխանատվության հարավային գոտում եւ ինը՝ հյուսիսայինում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ստեփանակերտում նաեւ ավարտվել է հրամանատարության կետի տեղակայումը ռուս խաղաղապահների ուժերը կառավարելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում՝ շարունակում է ռուս խաղապաների հիմնական ուժերի տեղափոխումը, որի հիմքն են կազմում Կենտրոնական շրջանի մոտոհրաձգային 15-րդ առանձին բրիգադը: «Ռազմատրանսպորտային ինքնաթիռներով շարունակվում է դեպի Հայաստանի անձնակազմի, սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի տեղափոխումը: 2020 թվականի նոյեմբերի 10-ից ընդհանուր առմամբ իրականացվել է 118 չվերթ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում 23 չվերթ»,-մանրամասնում է պաշտպանության նախարարությունը:
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Ըստ ձեռքբերված համաձայնությունների՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է զոհվածների դիերի փոփոխությունը: Դա անցկացվում է ՌԴ եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ պետական ծառայության խաղաղապահ ուժերի կողմից»:
Հնարավոր միջադեպերը կանխարգելելու եւ անվտանգությունն ապահովելու համար ռուս զինծառայողներն ունեն ուղիղ կապ Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:





























