Մեզ ավելի քան միասնություն է պետք , այո միասնություն է պետք, բայց ոչ քո շուրջը, քանի որ դուք դիլիմ-դիլիմ արեցիք էս ժողովրդին: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
«Արման Բաբաջանյանն է էսօր էլիտա, Դանիել Իոանիսյանն է էսօր էլիտա, Վազգենի եղբայրը` Արամ Սարգսյանը, ամոթ չե՞ս անում, դու ոչնչություն, միակ բանն էն է, որ դու Վազգենի ախպերն ես եղել, բա Նիկոլի հետեւը գրկած ման էիր գալի: Արա դե խոսա, խոսացեք, մեզ ավելի քան միասնություն է պետք , այո միասնություն է պետք, բայց ոչ քո շուրջը, քանի որ դուք դիլիմ-դիլիմ արեցիք էս ժողովրդին: Ժողովուրդը հիմա կորոշի, ով իրեն կառաջնորդի, ու եթե կգտնեն նախկիններից, թող լինեն նախկիններից, հերիքա վախեցնեք նախկիններով: Ասում ես` լափեցին, լափեցին, դու ես պատասխանատուն, եթե մինչեւ օրս բացահայտված չի, դու ես պատասխանատուն: Հիմա էլ ստորաբար, սրիկայաբար նստել ես կառավարության առաջին նսիտին ապօրինի գույքի բռնագանձման մասին ես մտածում: Ժողովուրդ, չհասկացաք, որ սա խաբում է: Հեռանկար չունես Նիկոլ, դու քաղաքական դիակ ես, ոչ միայն քաղաքակն դիակ ես, որպես մարդ ոչնչություն ես, ոչ մեկիս էլ պետք չես, ուղղակի հեռացիր, հասկանանք էս երկիրը ոնց ենք փրկելու: Մենք պետք է մեջներս ուժ գտնենք, դուրս գանք էս վիճակից, մեր ապագայի հարցն է»,-ասաց նա:
Ոստիկանության գնդապետը նաեւ դիմեց իրավապահ մարմիների ներկայացուցիչներին եւ ասաց, որ այսօր իրավիճակ է փոխվել . «Ումի՞ց ում եք պաշտպանում, հայրենասերներին նեղում եք եւ պաշտպանո՞ւմ եք ազգադավին: Մի քիչ աչքներդ բացեք, որեւէ մեկը սոված չի մնա, բայց էսօր մենք հոգու սով ունենք: Հարգում եմ համազգեստը, սպայի պատիվն ու արժանապատվությունը, նիկոլները գնալու են, մենք ենք այստեղ մնալու: Ինչի՞ տվեցիր հույժ գաղտնի փաստաթղթերը Քյարամյանի ձեռը, որ դավադիր ուժերը հարվածել են թիկունքից, գալիս են չէ մարդիկ ու էլի են գալու»:











