ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Հաշիվ առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությունը՝ հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայել շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով: Նշվել է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը կատարվում է, տարածաշրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունանում է»,-ասվում է հաղոդագրության մեջ: