Այդ պրոցեսը շարունակվում է, դրա համար թվերը փոփոխական են, համենայն դեպս կան տվյալներ Ձեր նշած բոլոր ուղղություններով, բայց դրանք չեն կարող վերջնական համարվել և գործընթացի ավարտից հետո, բնականաբար, բոլոր թվերը կհրապարակվեն. այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցին՝ ե՞րբ կունենանք զոհվածների, անհետ կորածների, գերիների և վիրավոր զինծռայողների վերջնական թիվը և ինչ փուլում են գտնվում այդ աշխատանքները:

«Այստեղ մենք որոշակիորենն անհավասար պայմաններում ենք, որովհետև ոնց հասկանում եմ՝ Ադրբեջանի օրենադրությամբ թիվ ընդհանրապես չի հրապարակվում: Սա շատ կարևոր նրբություն է, որ մենք պետք է հաշվի առնենք, քանի որ հիմա ամենաշահարկվող հարցերից մեկն այն է, որ Շուշիի համար պայքար եղե՞լ է, թե՞ չի եղել: Այդ հարցի պատասխանը ուղիղ տալիս է զոհվածների մարմինների ակռայությունը, ընդ որում, երկու կողմերից: Բա եթե պայքար չի եղել, այդ մարդիկ ո՞նց են զոհվել»,- ասաց նա: