Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահպանելուն. Քրեական գործերի շարունակությունը հնարավոր է լինի նույն տրամաբանության մեջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երթի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը արդեն վերադարձել էր ԱԱԾ-ից:

«Բայց իշխանությունն այլեւս գոյություն չունի: Ցավոք սրտի, Հայաստանում իշխանություն չկա: Նիկոլ Փաշինյանը հույսն այլեւս չի դնում իրավապահ համակարգի վրա, արդեն իսկ ձեւավորում է հրոսակախմբեր, որոնցով փորձում է սանձել քաղաքական ընդդիմախոսներին:

«Երեկվա գրառումը, այսօր մամուլում հրապարակված բազմաթիվ նյութեր, տեսանյութեր ցույց են տալիս, որ այդ հրոսակախմբերը ձեւավորվում են: Բայց որեւէ մեկը չփձորձի ժողովրդի ազատ կամքի արտահայտությանը բռնանալ կրիմինալի միջոցով:Ես ողջ կյանքս պայքարել եմ կրիմինալի դեմ, գիտեմ այդ պայքարի ձեւերը եւ միջոցները, ուստի կոչ եմ անում ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ ողջ իրավապհ համակարգին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ նման զարգացումներ թույլ չտալու համար:Եթե իրավապահ համակարգն ի զորու չէ նման գործողություններ իրականացնել, կամ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տալիս, ուրեմն մեր իրավապահ համակարգը պետք է անհմապ միջոցներ ձեռնարկի, քրգործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ կանչի պատասխանատվության»,-ասաց նա:

Դիտարկմանը որ Նիկոլ Փաշինյանն ասօր ասել էր, որ ռազմական դրության պայմաններում ինքն իրավունք ունի հասարակական կարգի ապահովման համար զինված ուժերը ներգրավելու, Վանեցյանն ասաց. «Թող փորձի, տեսնենք ինչ արդյունք կլինի: Կլինի այն արդյունքը, որ զինված ուժերը կգան, կմիանան մեզ եւ կխոսեն Նիկոլ Փաշինյանի դեմ»:

Վանեցյանը նշեց, որ իրեն այսօր ԱԱԾ էին հրավիրել, որ հանրահավաքին չմասնակցի. «Հիմնավորում էին, որ լրացուցիչ հարցեր ունեն ինձ տալու, որը չկար»: