ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում եւ Սիրիայում հումանիտար իրավիճակը եւ կորոնավիրուսի դեմ պայքարը:
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցեր, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, ինչպես նաեւ ԿԽՄԿ-ի հետ ՌԴ ՊՆ-ի համագործակցության հեռանկարներն ու ընթացիկ վիճակը:





























