YouTube-ում հայտնվել է գովազդի նոր տեսակ, որը գործարկվում է բացառապես աուդիո։ Նորամուծության մասին հաղորդվում է տեսահոսթինգի պաշտոնական բլոգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Այս հայտարարություններն առայժմ հայտնվել են բետա-թեստավորման շրջանակում։ Աուդիոգովազդը միանում է անշարժ պատկերով կամ պարզ անիմացիայով հոլովակին։

YouTube-ում հուսով են, որ գովազդի նոր տեսակը կտարածվի այն օգտատերերի շրջանում, ովքեր նախընտրում են լսել հեռարձակումը կամ ձայնագրությունը՝ չմիացնելով իրենց սարքի դիսփլեյը։

Տեսահոսթինգում գովազդի հերթական տեսակից կարելի է ազատվել միայն բաժանորդագրվելով YouTube Premium-ին։