Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է ծալվող էկրանով սմարթֆոնի ավելի էժան տարբերակ թողարկել: Հեղինակավոր ինսայդեր Ռոս Յանգը Twitter-ում հաստատել է նոր սմարթֆոնի մասին տեղեկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ենթադրաբար սմարթֆոնը կստանա Galaxy Z Flip Lite անվանումը, այսինքն` այն կդառնա ճկուն Z Flip-ի շարունակությունը: Հետաքրքիր է, որ ցածր գնով մոդելը կպահպանի գերբարակ ապակին, որն օգտագործվում է Z Flip-ում:
Ցանցի տեղեկատուն տեղեկատվություն չի հայտնել նորույթի թողարկման ժամկետների, բնութագրի եւ գնի մասին:





























