WhatsApp հանրահայտ մեսենջերում կցված տեսանյութերով հաղորդագրություններ ուղարկելն ավելի գարմար կդառնա: Նոր գործառույթի ուղղությամբ աշխատանքների մասին հայտնում է Wabetainfo-ն:
Նորամուծությունը կայանում է նրանում, որ այժմ զրուցակցին կամ չաթում տեսանյութ ուղարկելուց առաջ օգտատերը կարող է անջատել ձայնը: Տեսանյութի տեւողության եւ ծավալի մասին տեղեկատվության կողքին էկրանի ձախ կողմում բարձրախոսի պատկերակ կհայտնվի, որն էլ պատասխանատու է ձայնի համար:
Նոր գործառույթը դեռ բետա թեստավորման փուլում է: Այն կարող է հայտնվել WhatsApp-ում մինչ 2020-ի ավարտը:





























